Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

18-ամյա դաշնակահար Էդուարդ Արեւշատյանը՝ առաջին մրցանակակիր New York-ի American Protégé միջազգային մրցույթում

18-ամյա դաշնակահար Էդուարդ Արեւշատյանը դարձել է առաջին մրցանակակիր Նյու Յորքում անցկացվող American Protégé International Music Competition–ում՝ երիտասարդ դասական կատարողների համար հեղինակավոր միջազգային հարթակում։ Հաղթողի կարգավիճակը նրան հնարավորություն է տվել ելույթ ունենալ Carnegie Hall համերգասրահում դեկտեմբերի 20-ին կայացած դափնեկիրների պաշտոնական համերգին։

American Protégé մրցույթը միջազգային մրցակցային հարթակ է, որտեղ ներկայացվում են տարբեր երկրների երաժշտական դպրոցների լավագույն երիտասարդ կատարողները։ Մասնակիցների գնահատման հիմքում դրվում են տեխնիկական վարպետությունը, երաժշտական մեկնաբանությունը, արտիստիզմը և բեմական ներկայությունը։ Արեւշատյանը մրցույթում հանդես է եկել որպես Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ մրցելով եվրոպական, ամերիկյան և ասիական դպրոցների դաշնակահարների հետ։

Վերջին տարիներին Արեւշատյանը գրանցել է մի շարք միջազգային հաջողություններ՝ զբաղեցնելով առաջատար տեղեր տարբեր մրցույթներում, այդ թվում՝ Orbetello Piano Competition (Իտալիա)՝ առաջին մրցանակ, Franz Liszt Center International Piano Competition (Իսպանիա)՝ առաջին մրցանակ, Sviatoslav Richter International Piano Competition (Հարավային Կորեա)՝ երկրորդ մրցանակ, Erik Satie International Competition (Մեծ Բրիտանիա)՝ առաջին մրցանակ, և Mozart International Competition (Լեհաստան)՝ գերագույն մրցանակ (Absolute Prize)։

Էդուարդ Արեւշատյանը իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի և արվեստագետ, արվեստաբան Ռուբեն Արեւշատյանի որդին է։ Ներկայումս նա ուսանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ։

American Protégé հեղինակային հմրցույթում հաղթանակից հետո դափնեկիրները հաճախ ստանում են նոր համագործակցություններ, միջազգային հրավերներ և հնարավորություններ հանդես գալու խոշոր բեմերում՝ ԱՄՆ-ում և արտերկրում։

The post 18-ամյա դաշնակահար Էդուարդ Արեւշատյանը՝ առաջին մրցանակակիր New York-ի American Protégé միջազգային մրցույթում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus