Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է Թրամփի հայտարարությունները
Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ դրանք որակելով որպես «գաղութատիրական սպառնալիք» հարավամերիկյան երկրի ինքնիշխանության դեմ և անհամատեղելի միջազգային իրավունքի հետ, հայտնում է Reuters-ը։
Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր Վենեսուելայի օդային տարածքի փակման մասին։ «Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրամիջոցների և մարդկանց վաճառքով զբաղվողներին խնդրում ենք Վենեսուելայի օդային տարածքը համարել փակ», - Truth social ցանցում գրել էր...