Ադրբեջանում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Ադրբեջանական Գաբալա քաղաքում նոյեմբերի 28-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը, հայտնում է ԱԳՆ-ն:
Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցեր:
Նրանք, ըստ հաղորդագրության, նշել են նախորդ՝ հունվարի 16-ին կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները...