Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվում
Ութ բարձրաստիճան հոգևորականների ու վարչապետի երեկվա հանդիպումից հետո Էջմիածնում այսօր Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվում, «Ազատությանը» հայտնել են Մայր Աթոռից:
Մայր Աթոռը Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն մարմնի ժողովի մասին նախօրոք հայտարարություն չի արել, իսկ տեղեկատվական համակարգի տնօրենը ժամեր շարունակ չի պատասխանում մեր զանգերին: Չի հանրայնացվել նաև ժողովի օրակարգը, ենթադրվում է, որ ավարտին Մայր Աթոռը հայտարարություն կտարածի:
«Ազատության» աղբյուրն ասաց, որ ժողովին...