Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կրակը որոշակի առաջընթաց ունի. Նավուրի համայնքապետ

Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում դեռևս շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, «Ազատությանը» փոխանցեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նոյեմբերի 25-ի՝ ժամը 13:30-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում օրեր առաջ բռնկված հրդեհի օջախներից երկուսը մարվել է:

Նավուրի համայնքապետ Մհեր Նիգոյանն էլ «Ազատությանը» հայտնեց, որ հրդեհը բնակավայրից հեռու է 4-5 կմ: Նրա խոսքով՝ «կրակը որոշակի առաջընթաց ունի»:

«Որտեղ դեմը փակել ենք, որ առաջ չշարժվի, այնտեղ հին փայտեր կան՝ փտած, դրանք վառվում են: Հիմա շատ տաք եղանակ է, ու դժվար է այդ պայմաններում հրդեհը մարելը», - նշեց նա՝ հավելելով, որ արդեն 3-րդն օրն է, որ նաև անհատ մարդիկ են օգնում փրկարարները:

Նարեկ Սարգսյանը հավելեց, որ ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, ոստիկանության ծառայողներ, էկոպարեկներ՝ հիմնական և օժանդակ տեխնիկաներով։ Ներգրավված է նաև ՊՆ ուղղաթիռով, որն իրականացնում է հետախուզում և հրդեհաշիջում, արդեն շուրջ 70 թռիչք է կատարել։

«Հրշեջ փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները», - ասաց Սարգսյանը:

Մասնավորապես, հաջողվել է մարել Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, Լոռու մարզի որոշ հատվածներում, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus