Վարչապետն ու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը էլցանցերի չարաշահումներից են խոսել, Կարապետյանը հերքել է մեղադրանքները
Կալանավորված Սամվել Կարապետյանի էլեկտրական ցանցերը լիցենզիայից զրկվելուց հետո կառույցի ժամանակավոր կառավարիչ, վարչապետի կուսակից Ռոմանոս Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում ներկայացնում էր նույն հիմնավորումները, որոնցով անցած շաբաթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց: Պետրոսյանը իրեն նախորդած ղեկավարությանը մեղադրում էր տասնյակ միլիոնավոր դրամի հավելագրումների համար:
Ռոմանոս Պետրոսյան.- «Մեկուկես տասնյակից ավելի քրեական վարույթներ այս պահին նախաձեռնված,...