Գյումրիի դեպքերի գործով երկու մեղադրյալ ազատ կարձակվի կալանքից
Գյումրիի դեպքերի գործով մեղադրյալներից երկուսն ազատ կարձակվեն կալանքից՝ «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանն ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Նարեկ Ղուկասյանը:
Երկուսի փաստաբաններն էլ տեղեկացրել են, որ խափանման միջոցը փոխելու բողոքը վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարել է, և որոշում է կայացվել կիրառված կալանք խափանման միջոցը վերացնել ու անհապաղ ազատ արձակել:
Փաստաբանները պնդում են, որ առաջադրված մեղադրանքի հիմքում մեկ ոստիկանի ցուցմունք է...