Ավարտվեցին Վաղարշապատի ընտրությունները. քվեարկությանը մասնակցել է ընտրողների 45.12 տոկոսը
Ավարտվեցին Վաղարշապատ համայնքի ընտրությունները, շուտով կսկսվի հաշվարկը. ընտրատեղամասերը փակ են: ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12 տոկոսը կամ 31 հազար 527 ընտրող։
Ընտրություններին մասնակցում էին 8 քաղաքական ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ «Առաջ» և ՀՅԴ կուսակցություններով, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազատ դեմոկրատները», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն»,...