«Ես գուշակ չեմ. չեմ կարող ասել, թե արտաքին ուժերն ինչո՞ւ են իշխանության ղեկին պահում Նիկոլ Փաշինյանին, բայց պնդում եմ՝ արտաքին ուժերի այդ նպատակները չեն բխում հայ ժողովրդի շահերից։ Հետևապես, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, այդ նպատակները Հայաստանը կկանգնեցնեն գոյաբանական վտանգի առաջ։ Հենց այդ վտանգը չեզոքացնելու համար է, որ ՀՀԿ-ն ներքաղաքական օրակարգի հարց դարձրեց իմպիչմենտի օրակարգը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթեում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։