Տիգրան Ուլուբաբյանի գործն արդեն դատարանում է
Առանձնապես ծանր հանցագործության կազմակերպման մեջ մեղադրվող, Արցախից տեղահանված Տիգրան Ուլուբաբյանի գործն արդեն դատարանում է։
Ըստ դատարան հասած մեղադրանքի՝ երիտասարդը, որն ահազանգել էր ոստիկանությունում իր խոշտանգման մասին, կազմակերպել է զինված ավազակային հարձակում Վանաձորում ապրող իր բարեկամուհու բնակարանում, որի ընթացքում դիմակավորված անձինք զենքի սպառնալիքով հափշտակել էին շուրջ 800 հազար դրամի ոսկյա զարդեր։ Հանցագործության պահին բնակարանում են եղել Ուլուբաբյանի բարեկամուհին, նրա տարեց...