«Ասել, թե կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է». Պապիկյանը՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ զինծառայության ժամկետը կրճատելու շուրջ հնչող քննադատություններին, մասնավորապես, որ այս քայլով իշխանությունը 2026-ի ընտրություններից առաջ փորձում է հաճոյանալ ժողովրդին՝ վտանգի տակ դնելով երկրի պաշտպանունակությունը:
«Այս միտքը նոր միտք չէ, խորհուրդ կտամ նրանց, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական գործողությունների մեջ, կարդան կառավարության ծրագիրը: Այդ ծրագրով մենք...