Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բեռնատարների վարորդների բողոքը՝ ԵԱՏՄ օրակարգում

«Պարոն Պապոյան, Դուք էկոնոմիկայի նախարարն եք, թե՞ ՆԳՆ նախարարը, այս օրերին ավելի շատ քաղաքական հայտարարություններ եք անում, քան ձեր բուն գործը»,- ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանում բեռնատարներից մեկի վարորդի խոսքով դիմեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:

ՌԴ-ի միգրացիոն օրենքների խստացման հետևանքով վարորդները տարվա ընթացքում ոչ թե 180, այլ 90 օր կարող են մնալ ՌԴ տարածքում: Այս ժամկետը խախտողները տուգանվում են, անգամ ձերբակալվում ու արտաքսվում ՌԴ-ից՝ 3-5 տարվա մուտքի արգելքով: Վարորդները պնդում են, որ չեն կարող տեղավորվել 90 օրվա մեջ, որովհետև դրա մեծ մասը Լարսում են անցկացնում:

Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց՝ բեռնատարների վարորդներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անում կառավարության առջև, երեկվանից էլ Հայաստան մտնող երեք մաքսային կետեր տանող ճանապարհներն են իրենց բեռնատարներով փակել, որովհետև հստակ պատասխան չեն ստանում կառավարությունից:

«Խնդիրը բարձրացրել ենք, ու դիմացի կողմը հասկացել է, որ մեզ դա անլուծելի պրոբլեմի առաջ կկանգնեցնի: 90 օրը մեր վարորդները միայն Վերին Լարսի հերթերում կարող են կանգնել տարվա ընթացքում: Օրեր շարունակ աշխատանք է իրականացվել: Եթե դրա մասին մեկ շաբաթ առաջ ասեի, գուցե լուծում չլիներ: Ավելի լավ է ընդդիմությունը քննադատի մեզ, բայց մենք մարդկանց խնդիրները լուծենք: Մեր տպավորությամբ, մեզ խոստացել են, որ կլուծեն խնդիրը», - պատասխանել է էկոնոմիկայի նախարարը:

Պապոյանի խոսքով՝ երբ այդ որոշումը ՌԴ-ում ուժի մեջ է մտել, իրենք սկսել են աշխատել ռուս գործընկերների հետ, նամակ են ուղարկել, հետո ուղիղ բանակցել ու ստացել արձագանք, որ հասկանում են, պրոբլեմը կփորձեն լուծել: Այնուհետև, ըստ նախարարի, ստացել են տեղեկություն, որ որոշ պրոցես սկսվել է, այսինքն՝ նախագիծ է մշակվել, որը ներքին շրջանառության մեջ է:

Պապոյանն ընդգծեց՝ հարցը քննարկվելու է հոկտեմբերի 24-ին ԵԱՏՄ-ի նիստում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus