Լուվրում գողության մասին է հաղորդվում, թանգարանն այսօր փակ է
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին այսօր հայտնել է, որ Փարիզի Լուվր թանգարանում գողություն է տեղի ունեցել: Թանգարանից տեղեկացրել են, որ այսօր համաշխարհային ճանաչում ունեցող թանգարանը փակ է լինելու:
«Այսօր առավոտյան Լուվրի թանգարանի բացման ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել», - գրել է նախարարը: Լուվրը հայտարարել է, որ այսօր փակվում է «բացառիկ պատճառներով»՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու: