Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բագրատ Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

Նամակը՝ ստորև․

«Ամսի 8-ին ԱԺ-ում խուլիգանախումբը հարձակվեց արժանապատիվ և հայրենասեր հայի՝ Արթուր Սարգսյանի վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մեկ տարի շարունակ ամենաայլանդակ զրպարտություններով և հարձակումներով փորձել են սասանել մեր պայքարի հաստատակամությունը։ Չի՛ հաջողվելու և դեռ ավելին՝ տապալվելու եք։ Սակայն այս գրությանս պատճառը խորհրդարանում «հրեշտակի անմեղությամբ» արյունը շրթունքներին հնչած անմեղության կանխավարկածը խախտող, ստերով և զրպարտություններով լեցուն հայտարարությունները չեն, որոնց համար մեկիկ-մեկիկ պատասխան են տալու դատարանում։ Գրությանս պատճառը չարաբաստիկ «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստցնելու արտահայտության մասին է, որը վերագրվում է ինձ, որպես «մարդ սպանելու» դարի հանցագործ ծրագիր։

Չեմ էլ ուզում այս պահին վիճարկել ձայնագրության ստույգությունը՝ դա այլ հարթության մեջ կպարզվի։ Նախ ասեմ՝ ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս։ Պարզապես ծիծաղելի է… Ես պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել այդ խոսակցության ամբողջ համատեքստը։ Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի։ Կրկին պահանջում եմ հրապարակե՛ք սույն խոսակցության ամբողջական տեքստը, այլապես ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր արտահայտությունները որպես ստախոսություն և զրպարտություն կմնա ձեր պատասխանատվության վրա»։

Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությունը, իշխանության յուրացումը հոդվածներով։ Նա կալանավորվել է երկու ամսով։

The post Բագրատ Գալստանյանը նամակ է հղել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus