Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՔՊ-ականները «միջանցքի» հայտարարությունը գցեցին Սաֆարյանի գրպանը

Չնայած հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հինգժամյա բանակցությունները փորձ է արվում ներկայացնել որպես հերթական առաջընթաց, սակայն այդ ամենը երկրորդ պլան մղվեց արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի հարցազրույցի պատճառով։

Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությամբ հայտարարեց, որ Հայաստանը տեսականորեն կարող է քննարկել Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը միջազգային, այդ թվում՝ ամերիկյան ընկերության փոխանցելու հնարավորությունը։

Այս հայտարարության հանրային արձագանքը, ինչպես և սպասվում էր, ստիպեց, որ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հանդես գա պարզաբանմամբ՝ որ Հայաստանը նման առաջարկները դիտարկում է միայն՝ պահպանելով երկրի սուվերենությունը, տարածքային ամբողջականությունն ու օրինականության սկզբունքները։

Բայց առավել ուշագրավն այն էր, թե ովքեր չխոսեցին։ Միջանցքի հարցի շուրջ հրապարակային որևէ հայտարարությամբ հանդես չեկան վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՔՊ-ական փոխնախարար Վահան Կոստանյանը և ՔՊ-ական ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Փաստացի, բանակցությունների ամենավիճահարույց բաղադրիչը հանձնվեց բարձրաձայնելու մի պաշտոնյայի, որը ոչ միայն ՔՊ-ի հետ որևէ կապ չունի, այլ նաև քաղաքական պատասխանատվություն կամ կշիռ չունի։ Ըստ էության նրա միջոցով իշխանությունները փորձեցին հանրային դժգոհությունը վերահասցեագրել և մարել՝ առանց վտանգելու իշխանության իրական կենտրոնը։ Սա ակնհայտորեն կանխամտածված քայլ էր՝ քննադատության սլաքները հեռացնելու Փաշինյանից ու ՔՊ-ականներից և ուղղելու դեպի «զոհաբերվող» փոխնախարարը։

Սակայն եթե դուրս գանք այս տեղեկատվական ծուղակից և նայենք ասվածի բովանդակությանը, ապա պատկերը հստակ է. այն սկսվեց Էրդողանի հայտարարությունից, որ Փաշինյանը մեղմել է իր դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցով, շարունակվեց Կարնեգի հրապարակմամբ, շարունակվեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ և ավարտվեց այսօրվա հայտարարություններով։ 

Այն, ինչ ներկայացվում է որպես «միջազգային վերահսկողության քննարկում», ըստ էության, Սյունիքի ճանապարհների ապապետականացում է։ Այսինքն՝ պետական ինքնիշխան վերահսկողության հնարավոր փոխանցում անհայտ մասնավոր կամ միջնորդավորված կառույցի։ Սա՝ առանց «միջանցք» բառը օգտագործելու, բայց հենց միջանցքի մասին է։

Թերևս ԱԳՆ-ն մի նոր մամուլի հաղորդագրություն պետք է հրապարակի, թե ինչպե՞ս կարող են համատեղելի լինել պետության սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը՝ սեփական տարածքով անցնող բեռների ու անձանց նկատմամբ վերահսկողությունը երրորդ, մասնավոր սուբյեկտին փոխանցելու որոշման հետ։

Սա ոչ միայն տրամաբանական անհամատեղելիություն է, Հայաստանի տարածքի որևէ հատվածի նկատմամբ վերահսկողության կամ իրավազորության փոխանցում որևէ մասնավոր սուբյեկտի՝ լինի դա ամերիկյան, ֆրանսիական, թուրքական, թե կոնգոյական, նշանակում է ինքնիշխանության փաստացի օտարում, որը բացահայտ հակասում է ՀՀ Սահմանադրությանը։

Մարի Ներսեսյան

MediaLab.am

The post ՔՊ-ականները «միջանցքի» հայտարարությունը գցեցին Սաֆարյանի գրպանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus