Այսօր ԱՄԷ-ում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ԱՄԷ-ում սպասվող հանդիպման մասին հայտնի էր դարձել մեկ շաբաթ առաջ՝ Լոնդոնում գործող ու Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող Middle East Eye կայքում հրապարակումից հետո: Նույն օրերին «Քարնեգի» վերլուծական կենտրոնը հրապարակել էր նաև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, այն է՝...