Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունները և բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ և պաշտելի նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական