Միքայել արքեպիսկոպոսը ԱԱԾ մեկուսարանում է. Մայր Աթոռը «անձնական վրեժ» է տեսնում
62-ամյա արքեպիսկոպոսն Ազգային անվտանգության ծառայության նկուղում է՝ «Կենտրոն» քրեակատարողականում:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան երկու ամիս կանցկացնի բանտում, այսպիսի որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը՝ գիշերը 5 ժամ շարունակված քննությունից հետո:
«Սահմանափակվել են շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների: Մենք տասնօրյա ժամկետ ենք ունենալու՝ բողոքարկելու այս որոշումը»,- առավոտյան դատարանի բակում հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Փաստաբանների...