Փաշինյանի իշխանության գալուց 7 տարի անց՝ 6-րդ ԱԱԾ տնօրենը. ինչո՞ւ էր միայն Աբազյանը «հոգնել»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տասն օր առաջ ազատված Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի փոխարեն այսօր նրա տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին նշանակեց այս պաշտոնում:
Անցած տասն օրերին, երբ իրավապահները խուզարկություններ իրականացրին, 15 մարդու կալանավորեցին ու պաշտոնապես հայտարարեցին, թե հեղաշրջման փորձ են կանխել, Անդրանիկ Սիմոնյանը փոխարինում էր պաշտոնից ազատված Արմեն Աբազյանին: Ընդ որում, երկու օր առաջ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց...