«Բերքը փչանում է, տանող չկա». արմավիրցիները միայն վնասներ են հաշվում
«5 հեկտարանոց այգուս ծառերն առատ բերք են տվել, բայց կարկուտի հետքերով՝ ծակծկված ու վնասված: Այդ ծիրանը ո՞նց վաճառեմ, որ ապրեմ», - դառնանում է Արաբո Փիլոյանը, որն արդեն երկրորդ տարին է բախվում նույն խնդրին:
Փիլոյանն ասում է՝ եթե այգուց մի քանի քայլ այն կողմ տեղադրված կարկտակայանը ժամանակին աշխատեր ու կարկտաբեր ամպերը ցրեր, իր ընտանիքը կրկին միլիոնների վնասի տակ չէր ընկնի:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրերս հայտարարել էր՝ 1 օրում 96 բեռնատար ծիրան է Հայաստանից արտահանվել, հունիսի 1-ից...