ՇՄ նախարարությունը հերքել է միջուկային թափոնների տեղափոխման մասին լուրը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Մամուլում տարածված «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։
Կոչ ենք անում բոլորին՝ զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը»։
The post ՇՄ նախարարությունը հերքել է միջուկային թափոնների տեղափոխման մասին լուրը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.