Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հունիսի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր. Մայր Աթոռի հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր:

«Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք ենք գործել Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալելու և բռնի ուժով բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվել են Մայր Աթոռի մուտքերը և խափանվել համայն հայության հոգևոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաև դեպի Վաղարշապատ և Սուրբ Էջմիածին ուղևորվողների համար, ընդհուպ անցկացվել են ստուգումներ։ Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները և գնահատում որպես անարգանք հայոց հոգևոր կենտրոնի՝ Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացումներին հասցված ծանր վիրավորանք։ Ինչպես երկրի վարչապետի, այնպես և իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունը իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնելու հայոց հնագույն ազգային հաստատությանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին և աղոթելու Սուրբ Էջմիածնի պայծառության և մեր հայրենիքի խաղաղության համար։ Հոգևորականները հավատավոր մեր զավակների հետ, ի զորակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, լինելու են Քննչական կոմիտեի և դատարանի վայրերում։ Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։ Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է Եկեղեցու և եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր, երբ ԱԱԾ-ն փորձում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, բակում մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել, որոնք փորձում էին թույլ չտալ։ Շուտով Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։

The post Հունիսի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր. Մայր Աթոռի հայտարարությունը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus