Նա, մասնավորապես, նշել է. «Դավիթը ՀԱՅ է։ Դավիթն իմ ընկերն է, իմ եղբայրն է։ 2018-ից Դավիթի հետ, մոռանալով սեփական բարեկեցությունը, գիտակցելով ՀՀ-ում իշխանազավթման հետևանքները, չընդունելով շատերի «գլուխը դինջ ապրելու» կեցվածքը, նետվեցինք պայքարի։ 2020-ի սկզբից արդեն քրեական գործեր էին «կարում» մեզ վրա, միայն այն բանի համար, որ ամենօրյա ռեժիմով խոսում էինք, որ ահասարսուռ պատերազմ է լինելու, որ Արցախը հանձնելու են, որ ի վերջո գաղթական ենք դառնալու։ Ավաղ… շատերն ի պատասխան տարակուսում էին. «հանգիստ ապրեք էլի», «ձեզ պե՞տք է», «չեք վախենու՞մ»… Սրանք չեն փոխվել, էլի են նույնը ասում ու վախից ծվարած գոյությունն են քարշ տալիս։