Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ. Factor.am

Factor TV-ի հրապարակումներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը 2025-ի մայիսի 15-ին քրեական վարույթ է նախաձեռնել Վահե Հովհաննիսյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Factor TV-ն ուսումնասիրությամբ արձանագրել է նախարարի կողմից ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առնվազն 2 դրվագ․ նախ բացահայտել էինք, որ Հովհաննիսյանը 2019 թ-ին հիմնադրել է «Վարդենի» ՍՊԸ-ն, իսկ 2021 թ-ին, ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելուց առաջ, դրա 100% բաժնեմասը գրանցել է իր ընկերոջ՝ Գրիգոր Խաչինյանի անունով։

«Վարդենի» ՍՊԸ-ն Հրազդանում շահագործում է հյուրատուն, որը տեղակայված է Վահե Հովհաննիսյանին պատկանող ամառանոցում։ Հովհաննիսյանը խոստովանել է, որ ամառանոցը վարձակալությամբ է հանձնել «Վարդենի» ՍՊԸ-ին, սակայն դրանից ստացվող եկամուտ նշել է միայն մեր հրապարակումներից հետո 2025 թվականին իր ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում։

Ընդ որում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն այդ հյուրատանը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում․ օրինակ՝ 2024-ին առանց մրցույթի 1 մլն դրամ է վճարել իր աշխատակիցների համար թիմակառուցողության (teambuilding) խաղ-վարժանքների կազմակերպման և անցկացման նպատակով։

Մեկ այլ հրապարակմամբ՝ «Ո՞ւր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը․ նախարարի հայտարարագիրը թերի է», անդրադարձել էինք նախարարի ստացած 1 մլն դոլար անտոկոս փոխառությանը, որը, սակայն, 2023 թ-ին «անհետացել» էր։ Ընդ որում՝ նախարարը հայտարարագրում որևէ կերպ չէր ներկայացրել, թե ինչպես է մարել այդ 1 մլն դոլար պարտքը։ Այս հրապարակման մեջ ներկայացված փաստերի հիման վրա ՀՀ դատախազությունը հանձնարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեին իրականացնել ստուգում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

The post Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նկատմամբ. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus