Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բացահայտվել է ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ 

«Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին»,- նշեց  վարչապետը։

Նա հավելեց, որ առավոտյան հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ։ 

Միաժամանակ Փաշինյանն անդրադարձավ հանրային արձագանքներին, որոնցում համեմատություններ կան նշված դեպքի ու Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության միջև։ 

«Օգտատերերի մի խումբ արձանագրում է, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել։ Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում՝ արդյոք 1999 թվականին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես պետք է վստահելի ձևով ձևակերպել։ Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,- եզրափակեց վարչապետը։

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Վազգեն Գալստանյանի (Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) ղեկավարած «Սրբազան պայքար» շարժման շրջանակում նախապատրաստվել են ահաբեկչական գործողություններ և փորձ՝ ՀՀ իշխանության յուրացման նպատակով։ Հաղորդագրության համաձայն՝ շարժման ներսում ձևավորվել էին մինչև 250 հարվածային խմբեր, հիմնականում՝ նախկին զինվորականներից և ոստիկաններից, որոնց նպատակն էր միաժամանակյա կործանիչ գործողությունների միջոցով կաթվածահար անել երկրի կառավարման և տրանսպորտային համակարգը։ Հանցավոր խմբի ծրագրերում ընդգրկված էին՝ տրանսպորտային միջանցքների արգելափակում, էլեկտրամատակարարման և ինտերնետի անջատում, պայթյունների և կրակոցների միջոցով վախի մթնոլորտ ստեղծում, պետական համակարգերի դեմ կիբեռհարձակումներ, ոստիկանության շարժի խափանում և հանրային իշխանության կազմալուծում։

ՔԿ տվյալներով՝ խմբի անդամներն արդեն իսկ ձեռք են բերել հազարավոր հրավտանգ միջոցներ, մետաղական «աստղիկներ» և քարտեզներ՝ գործողությունները համակարգելու համար։ Որպես կենտրոնական կազմակերպիչ հանդես է եկել Վազգեն Գալստանյանը։

Վազգեն Գալստանյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ահաբեկչության, զանգվածային անկարգությունների, իշխանության յուրացման նախապատրաստում։ 

Բագրատ սրբազանը մեղադրանքները չի ընդունում և դրանք համարում է քաղաքական հետապնդում։

Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել ընդհանուր առմամբ 16 անձի կալանավորման միջնորդություն։ Նրանցից 9-ի մասով դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, մեկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։ Մնացածների հարցերը նույնպես կքննվեն նույն օրը։

The post Բացահայտվել է ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus