Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ են կրել»
Իսրայելի և Ամերիկայի հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ են կրել», հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը։
Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների՝ այսպիսով Իսլամական Հանրապետությանը հասցնելով ամենածանր հարվածն Իրաքի հետ 1980-ականների պատերազմից ի վեր։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունիսի 22-ի գիշերը...