Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայունությամբ և օրինականությամբ. Պեսկով
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայունության և օրինականության ապահովմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, թե ընդդիմադիր շրջանակներում հեղաշրջման պլան է նախապատրաստվել։
Լրագրողների հարցին՝ կապված ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ, և արդյոք Մոսկվան շփումների մեջ է Երևանի հետ այս թեմայով, Պեսկովը պատասխանել է․ «Այո, իհարկե։ Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ Հայաստանում, Երևանում»։
Պեսկովը նշել է, որ Կարապետյանը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի և Մոսկվայի կարևոր դաշնակիցներից մեկը, որի հետ ՌԴ-ն ունի բազմաշերտ և զարգացած համագործակցություն։
The post Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայունությամբ և օրինականությամբ. Պեսկով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.