Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը դեպի Երևան չվերթերը չեղարկել է
Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթները դեպի Երևան:
Այս մասին հայտնել են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից:
Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում պետք է դեսպանության armemiratesembassy@mfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն:
Ավիաընկերությունը խնդրել է ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը:
Դեսպանության հեռախոսահամարն է՝ +97124444196:
The post Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը դեպի Երևան չվերթերը չեղարկել է first appeared on MediaLab Newsroom-Laboratory.