Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՔԿ-ն հաղորդում է «Սրբազան պայքարի» կողմից «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասին

Ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հայտարարել է Քննչական կոմիտեն:

Ըստ իրավապահների՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (հաղորդագրության մեջ ներկայացված է Վ. Գ.՝ աշխարհիկ անունը՝ Վազգեն) նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է իշխանությունն ստանձնելու գործընթացն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով:

«Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն», - ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Սրբազան պայքար» անունն ստացած շարժումն առավոտից սոցիալական ցանցերում ահազանգում էր, որ իրավապահները խուզարկություններ են սկսել շարժման աջակիցների տներում, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

ՔԿ-ն շեշտում է, թե արքեպիսկոպոսը շարժման մասնակիցների և համախոհների հետ ունեցած հանդիպումների ժամանակ կտրականապես բացառել է ընտրություններին նախապատրաստվելու, դրանց մասնակցելու և այդ կերպ իշխանությունը ստանձնելու եղանակը և տեղեկացրել շարժման գործունեության մեթոդաբանությունը փոխելու, այն է՝ համոզելու և քարոզելու մեթոդները բացառելու, շարժման գործունեությունն ու դրա վերջնական նպատակը ոչ թե հավաքների տրամաբանությամբ, այլ հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ իրագործելու մասին:

Ըստ իրավապահների՝ «իշխանությունը զավթելու նպատակով» Վ․Գ․-ն և խմբի մյուս անդամները, ում ՔԿ-ն որակել է հանցավոր, «պլանավորել են կատարել ահաբեկչություն»՝ «քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ աարարքներ»:

Քննչական կոմիտեն նաև նշում է, որ խմբի անդամները պլանավորել են զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։

Շարժումը և ինքը՝ սրբազանը, դեռևս հայտարարություններով հանդես չեն եկել:

Հունիսի 20-ին ընդդիմությունը հայտարարել էր իր կողմնակիցների շրջանում զանգվածային ձերբակալությունների, խուզարկությունների, Ներքին գործերի նախարարությունը՝ ձեռնարկված կանխարգելիչ-բացատրական աշխատանքների մասին։

Մեկ օր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» լրատվամիջոցը՝ Civic.am-ը, հրապարակել էր մի փաստաթուղթ, որը ներկայացրել էր որպես «հեղաշրջման պլան»:

Civic.am-ը պնդել էր, թե այդ փաստաթուղթը ընդդիմության ներսում իրենց վստահելի աղբյուրներն են փոխանցել: Գլխավոր դատախազությունը հրապարակումն ուղարկել են Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus