Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրանը փաստացի չգնաց կապիտուլյացիայի ու հետ չկանգնեց ուրանի հարստացման ծրագրից, ինչն ԱՄՆ-ի ու Իսրայելի պահանջն է. Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Իսրայելի ու Իրանի միջև ձեռք բերված հրադադարը տևական դառնալու հիմքեր ունի՞:

– Թույլ տվեք լուրջ չվերաբերվել Թրամփի քավորությամբ ձեռք բերված հրադադարին: Ես չեմ կարող լուրջ վերաբերվել հեգեմոն պետության մի ղեկավարի, որը հինգ րոպեն մեկ զբաղվում է ստատուսագրությամբ, ընդ որում՝ հակասական բովանդակությամբ տեքստեր հրապարակելով: Գրում է մի բան, անում՝ բոլորովին այլ, ասում է, թե իրենք կապ չունեն, բայց անմիջական մասնակցություն է ցուցաբերում պատերազմին: 

Այս խաղաղությունը չի կարող երկարատև լինել, որովհետև րոպեներ առաջ հստակ տեղեկություն տարածվեց, որ Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել իրանական ենթակառուցվածքներին, ռազմական օբյեկտներին, ու այս պահի դրությամբ ստացվում է, որ լոկալ հատվածներում նկատվում են ռազմական գործողություններ: 

– Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այդ դեպքում:

– Եթե անդրադառնանք ԱՄՆ-ի ուղիղ միջամտությանը, ապա կարծում եմ, որ ԱՄՆ-ն չուներ այլ հնարավորություն, քան Իսրայելի հետ համատեղ փորձեին իրենց դեմքը փրկել, որովհետև եթե պատերազմը շարունակական լիներ, ապա դիմադրողականության տեսանկյունից Իրանն ավելի էր պատրաստ լինելու դրան: 

Ես ակամա հիշում եմ այն դրվագը, երբ 2013-ին նա իր Թվիթերի միկրոբլոգում գրում էր, որ Օբաման կարող է միջուկային զենք օգտագործել Իրանի դեմ, որպեսզի ցույց տա իր ուժը, բայց փաստացի Օբաման նման քայլի չգնաց, իսկ ով նման բան էր գրում, ինքը դա կատարեց: Թրամփն իր դեմքը փրկելու համար կատարեց այդ հարվածները: 

Իսրայելը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինափորձարան-պլացդարմն է, ու ըստ այդմ համատեղ ռազմական գործողություններ են իրականացվում, որքան էլ նրանք պնդում են, թե ԱՄՆ-ն անմիջական մասնակցություն չունի: Կանխատեսելի էր նաև այն, որ Իրանը պետք է օգտագործեր իր ողջ զինանոցը համապատասխան հարված հասցնելու ԱՄՆ-ի ռազմաբազաներին, ինչն էլ արեց, տվյալ դեպքում՝ Կատարի ուղղությամբ: Իրանը փաստացի չգնաց կապիտուլյացիայի ու հետ չկանգնեց ուրանի հարստացման ծրագրից, ինչը ԱՄՆ-ի ու Իսրայելի ցանկությունն ու պահանջն է: 

– Պարո՛ն Կարապետյան, պատերազմական ակտիվ գործողությունները որքա՞ն են շարունակվելու:

– Եթե անցյալ տարի աշխարհի պատմության մեջ մտավ որպես թիվ մեկ դրոնային հարձակում՝ Իսրայել-Իրան ԱԹՍ-ների հարձակումը, ապա այսօր կարող ենք ասել, որ փորձը ցույց տվեց, որ այդ հարաբերությունների մեջ ժամանակ առ ժամանակ թշնամանքն ու անտագոնիզմը հասնում են այն աստիճանի, որ այլևս անհանդուրժելի է դառնում: Հետևաբար, ոչ մի դեպքում հնարավոր չէ, որ երկարատև համերաշխություն ու ռազմական գործողությունների դադար լինեն, մերթընդմերթ լինելու են ռազմական գործողություններ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրանը փաստացի չգնաց կապիտուլյացիայի ու հետ չկանգնեց ուրանի հարստացման ծրագրից, ինչն ԱՄՆ-ի ու Իսրայելի պահանջն է. Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus