Փոխնախարար Կոստանյանի այցն Անկարա հայ-թուրքական կարգավորման շրջանակներում էր. Ռուբինյան
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցը Թուրքիա Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, խորհրդարանում լրագրողներին հայտնեց կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:
«Գիտեք, ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլև ԱԳՆ մակարդակում կան շփումներ, տարբեր նախարարների մակարդակում», - ասաց ԱԺ փոխխոսնակը:
Կոստանյանը նախօրեին Անկարայում Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջի հետ քննարկել էր տարածաշրջանային հարցեր, երկկողմ օրակարգը:...