Իրանը խնդրել է Կիպրոսին միջնորդել
Իրանը խնդրել է Կիպրոսին «որոշ ուղերձներ» փոխանցել Իսրայելին, այսօր հայտարարել է երկրի նախագահը։ Նիկոս Քրիստոդուլիդեսը տեղեկացրել է, որ ակնկալում է օրվա ընթացքում խոսել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։
Թե կոնկրետ ում կողմից են եղել ուղերձները կամ ինչ է ասվել դրանցում՝ չի նշվում։ Հայտնի է միայն, որ երեկ երեկոյան Կիպրոսի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։
Ըստ Քրիստոդուլիդեսի, Կիպրոսը նաև խնդրել է ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստ գումարել։
«Չի...