Հունիսի 6-13-ը Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կայացավ երևանյան միջազգային բալետային փառատոնը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու բալետային հանրահայտ ներկայացումները` առաջատար արտիստների մասնակցությամբ։ Բալետային երեկոների մեկնարկը տվեց Մոսկվայի լեգենդար Բոլշոյ թատրոնը` «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։ Սանկտ Պետերբուրգի հանրաճանաչ Մարիինյան թատրոնն էլ հանդես եկավ «Շոպենիանա» և «Շահերեզադա» բալետային ներկայացումներով։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ»