Փաշինյանն ու Միրզոյանը ցավակցել են Հնդկաստանում ավիավթարի կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին ու երկրի ժողովրդին՝ ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
«Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերի, տուժածների և նրանց ընտանիքների հետ են», - X-ում գրել է Փաշինյանը:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարար...