Ատոմային էներգիայի գործակալությունը հաստատել է Իրանին քննադատող բանաձևը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդն այսօր հաստատել է Իրանի գործողությունները դատապարտող բանաձևը։ Փաստաթղթում նշված է, որ Թեհրանը չի կատարում միջուկային էներգետիկայի ասպարեզում ստանձնած պարտավորությունը:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ընդունված բանաձևի հեղինակները մասնավորաբար կոչ են անում Թեհրանին անհապաղ բացատրություններով հանդես գալ Իրանում գտնվող մի շարք օբյեկտներում ուրանի հետքերի հայտնաբերման առթիվ։
AP...