Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա. Սինջար եզդիների ազգային միավորում

Սինջար եզդիների ազգային միավորումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի շուրջ տեղի ունեցող հարձակումների կապակցությամբ

Մենք՝ Սինջար եզդիների ազգային միավորումը, խորը մտահոգությամբ հետևում ենք վերջին շաբաթներին ծավալվող արշավին, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ։

Հայ Առաքելական Եկեղեցին հարյուրամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր հենարանը, ազգային ինքնության պահապանն ու ճգնաժամերի պայմաններում՝ ուժի աղբյուրը։ Այս ինստիտուտի վրա հարձակումն անթույլատրելի է ոչ միայն հայերի, այլև Հայաստանում ապրող բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների համար, քանզի այն ուղղված է պետության կայունության, արժեքների և բազմազանության դեմ։

Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված քաղաքական հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա։ Երբ պետության ղեկավարությունը փորձում է վարկաբեկել հոգևոր ինստիտուտները, դա ոչ թե հոգևոր դաշտը կարգավորելու, այլ սեփական ձախողումներն ու վախերը կոծկելու փորձ է։

Որպես եզդի ժողովուրդ՝ մենք լավ հիշում ենք, թե ինչպես է Հայ Առաքելական Եկեղեցին եղել մեր ցավերի ու պայքարի կողքին։ Երբեք չենք մոռանա, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անձամբ արձագանքեց Սինջարի ողբերգությանը, կանգնեց եզդի ժողովրդի կողքին և բարձրաձայնեց մեր ցավը։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել խաթարող ու պառակտիչ հռետորաբանությունը՝ գիտակցելով, որ ազգային միասնականության հիմքում պետք է լինեն արժանապատվությունն ու փոխադարձ հարգանքը։

Հայ Առաքելական Եկեղեցին մնում է սուրբ և վերքաղաքական կառույց։ Հասարակական շահերը հնարավոր չէ առաջ տանել՝ հարվածելով հոգևոր արժեքներին։

Սինջար եզդիների ազգային միավորում

Երևան, 2025 թ. հունիս»:

The post Դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների հարձակումը Կաթողիկոսի և Եկեղեցու վրա. Սինջար եզդիների ազգային միավորում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus