«Հավատում եմ, որ կհաղթահարենք այս դժվարությունը». աջակիցները դիմավորեցին կաթողիկոսին
«Հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը», - հայտարարեց քիչ առաջ Երևան վերադարձած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը «Զվարթնոց» օդանավայականում դիմելով իրեն դիմավորելու եկած աջակիցներին:
«Գիտեմ, որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու և եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ։...