Ավստրիա. Գրացի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ
Ավստրիայի հարավային քաղաք Գրացում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ նաև ենթադրյալ հարձակվողը։ Ըստ քաղաքապետ Էլկե Քարի՝ զոհերի թվում կա առնվազն մեկ մեծահասակ և յոթ երեխա։ Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Դրայերշյուցենգասե փողոցի դպրոցում։ Տեղում գործողությունները սկսվել են տեղական ժամանակով ժամը 10-ին։
Դպրոցն արդեն ամբողջությամբ տարհանվել է։
«Վտանգը հաղթահարված է, իրավիճակը վերահսկողության տակ է»,- նշել է ոստիկանությունը։ Տուժածների թիվը, ըստ ավստրիական լրատվամիջոցների, երկնիշ է։
Հրաձգության հետևանքով վիրավորվել են ինչպես աշակերտներ, այնպես էլ ուսուցիչներ։ Ենթադրվում է, որ հարձակվողը եղել է տվյալ դպրոցի աշակերտ։ Ոստիկանությունը գործողության ընթացքում օգտագործել է ուղղաթիռ, իսկ շտապօգնության խմբերը շարունակում են աշխատել դեպքի վայրում։
The post Ավստրիա. Գրացի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.