Ղազախստանում ձերբակալվել է պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված Ռուսլան Ժակսիլիկովը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի որոշմամբ՝ անցած կիրակի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված Ռուսլան Ժակսիլիկովը ձերբակալվել է, այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները։
Նախկին պաշտոնյայի ձերբակալության պատճառների, հնարավոր քրեական գործի մասին իրավապահները մանրամասներ չեն հայտնել։
Elmedia-ի աղբյուրների համաձայն՝ ձերբակալությունն իրականացվել է Ղազախստանի պետական անվտանգության կոմիտեի կողմից։
«Մենք կարծում ենք, որ սա ինչ-որ կերպ կապված է գողության հետ», - նշել է...