Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հեռանում է պաշտոնից
Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հեռանում է պաշտոնից, հայտարարել է ինքը ֆեյսբուքյան էջում:Պատճառը, ըստ նրա, անձնական է:Ռազմիկ Մկրտչյանը Շենգավիթ համայնքը ղեկավարում է 2018-ից:Ապրիլին Ազգային անվտանգության ծառայության ու Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Շենգավիթի թաղապետարան էին մտել, առևտրի վարչության երկու աշխատակիցներ էին ձերբակալվել:Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: