Վրաստանով Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի խնդիրն ամբողջությամբ չի լուծվել
Վրաստանով Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի խնդիրն ամբողջությամբ չի լուծվել, թեև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր՝ դրական տեղաշարժ կա, Հայաստանի միջամտությամբ մի քանի մեքենաներ արդեն անցել են վրացական սահմանը:
«Պռոշյանի գինու և կոնյակի» գործարանի 29 բեռնատարներներ ավելի քան 50 օր վրացական մաքսակետում էին՝ խմիչքի որակն էր ստուգվում: Պապոյանի հայտարարությունից հետո, 13 բեռնատար շարժվել է դեպի Ռուսաստան։ Գործարանի արտահանման մասնագետ Վահրիճ Մինասյանն ընդգծում է՝ հիմնական...