Բախումներ Լոս Անջելեսում՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո
Լոս Անջելեսի կենտրոնում երեկ երեկոյան բախումներ են բռնկվել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնք փողոց են դուրս եկել ապօրինի ներգաղթյալների դեմ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո։
«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։
Ավելի վաղ՝ օրվա ընթացքում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել քաղաքի մի շարք շրջաններում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների,...