Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ավելի քան կիսով կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը. Արայիկ Հարությունյան

Ավելի քան կիսով կրճատվել է [ծառայողական] մեքենաների քանակը: Ծախսերն այս պահին առանձին տողով կդժվարանամ ասել: Մենք դա ավելի շատ կարող ենք տեսնել 2025 թվականին, որովհետև, ըստ էության, մեքենաների կրճատումը եղել է տարեվերջին: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ծառայողական ավտոմեքենաների թվի մասով շատ հաճախ հնչող հարցադրումներին:

«Բայց շեշտակի է լինելու կրճատումը, նախ որովհետև երկու անգամ պակասել են մեքենաները, և երկրորդ՝ մեքենաների մի մասն էլեկտրական է կամ հիբրիդ, այսինքն՝ էլեկտրականությամբ են լիցքավորվում այդ մեքենաները: 40 մեքենայի տեղն այս պահին ունենք 19 մեքենա»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ մեքենաների գնումն ամբողջությամբ իրականացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն:

«Շատ հաճախ երբեմն արժի մի քիչ ավելի թանկ մեքենա գնել, բայց հինը հանձնել, որովհետև տարվա ընթացքում հին մեքենաների վրա շատ ավելի մեծ ծախսեր են լինում: Այսինքն՝ մենք նոր մեքենաների վրա առաջիկա տարիներին, ըստ էության, ծախսեր չենք անի, և շահագործման ծախսերը կկոմպենսացնեն գնման ծախսերը»,- ասաց նա:

Պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե հետաքրքրվո՞ւմ է՝ արդյոք «Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետբյուջեի՞ հաշվին, թե՞ մասնավոր միջոցներով կամ հիմնադրամներով, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Այո՛, դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկը, որն իրականացվում է աշխատակազմի միջոցներով»:

The post Ավելի քան կիսով կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը. Արայիկ Հարությունյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus