ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը ժամանել է Հայաստան
Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Հայաստան, տելեգրամյան էջում նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել...