Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երբ ղեկավարը դիմում է նմանատիպ բռնապետական գործիքների, իր վերջի սկիզբն այլևս դրված է. Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 

– Տիկի՛ն Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյանն երեկ խորհրդարանում բյուջեի կատարողականի ներկայացմանն էր մասնակցում, և լրագրողների տեղաշարժը շենքում սահմանափակված էր, ըստ ձեզ ո՞րն է նման սահմանափակման պատճառը:

– Այն, ինչ ասում էր Նիկոլ Փաշինյանը, երբ դագաղներով զավթում էր իշխանությունը, թե այսուհետ ունենալու ենք խոսքի բացարձակ ազատություն, որ լրատվամիջոցներն այլևս երբեք պրեսինգի տակ չեն լինելու, որ ինքն այն ղեկավարն է, որ առանց ժողովրդի իմացության ու համաձայնության ոչինչ չի անելու, կյանքը ցույց տվեց, որ նա արեց իր ասածների լրիվ հակառակը: Ուսանողներն ինձ պատմում էին, թե ինչ անվտանգության միջոցառումներ են իրականացվել ԵՊՀ-ում՝ ամեն հարկում, պետքարաններում, բուֆետում, ամենուր ժամեր առաջ ոստիկանական ուժեր են եղել, ու սա այն Նիկոլ Փաշինյանն է, որն ընդդիմադիր ժամանակ դժգոհում էր պադավատապետությունից: 

Նույնը վերաբերում է լրագրողներին, նա շատ լավ հասկանում է, որ որքան էլ ինքը տարբեր մոնոներկայացումներ բեմադրի, այնուամենայնիվ, կան հարցեր, որոնց պատասխանը ինքը տալ չի կարող: Լավ հասկանում է, որ կան լրագրողներ, լրատվամիջոցներ, որոնք այդուհանդերձ իրեն ուղղելու են հարցեր, ու ինքը չի կարող դրանց պատասխանները տալ, օրինակ՝ Ալիևի ևս մեկ՝ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի պահանջի մասին, որ քանի դա տեղի չի ունեցել, խաղաղության մասին խոսք լինել չի կարող: Կամ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի այսօր արած հայտարարության մասին, որ խաղաղության որևէ պայմանագիր չի ստորագրվելու, ինչքան էլ դա տենչում է Հայաստանի ղեկավարը, մինչև չփոխվի ՀՀ Սահմանադրությունը: 

Սրա համար էլ Նիկոլ Փաշինյանն ընտրել է երկիրը բռնապետության տանելու ճանապարհը, ու, կարծես թե, մենք արդեն կիսաբռնապետական ռեժիմում ենք: Բայց նա շատ լավ հասկանում է, որ երբ երկրի ղեկավարի վերջին գործիքը մնում է բռնապետությունը, դա տվյալ ղեկավարի վերջի սկիզբն է: Իր ԱԱԾ-ն իրեն շատ լավ զեկուցում է, թե ինչ զարհուրելի ատելություն կա իր կնոջ նկատմամբ՝ առաջին հերթին, իր ու իր թիմի առաջին դեմքերի նկատմամբ, ու ինքն ընտրել է պաշտպանվելու ամենավերջին, բայց ամենաթույլ գործիքը՝ երկիրը սարքել բռնապետություն, ինչքան կձգի՝ կձգի: 

– Իր թիմակիցները, Փաշինյանը մինչև հիմա էլ պնդում են, թե Հայաստանում աննախադեպ խոսքի ազատություն է, թե իրենք կարգավորում, այլ ոչ թե սահմանափակում են լրատվադաշտը՝ այս կամ այն օրենսդրական նախաձեռնություններով: 

– Ես նախօրեին լսեցի նաև Արման Եղոյանի ելույթը՝ Հայաստանում աննախադեպ խոսքի ազատության մասին ու այդ նույն ժամերին սոցցանցերում տեսա մի տարեց տղամարդու խոսքը, որը սոցհարցման ժամանակ ոչ կոռեկտ ձևակերպումներ էր արել Աննա Հակոբյանի հասցեին, ինչն ինձ համար միանգամայն անընդունելի է, բայց գտել էին այդ մարդուն, ստիպել, որ տեսանյութ ձայնագրի, որում ինքը գրեթե ծնկաչոք ներողություն է խնդրում Աննա Հակոբյանից ու ասում, որ չի հասկացել, թե ինչ է ասել: 

Եթե սա է խոսքի ազատությունը, ուրեմն ես թքել եմ խոսքի ազատության վրա: Եթե խոսքի ազատությունը այն է, որ երկու անչափահասի 30-ամյա մորը ընդամենը ֆեյսբուքյան գրառման համար գիշերով կարող են տանել Քննչական, ապա ես թքել եմ նման խոսքի ազատության վրա: Նմանատիպ օրինակներ շատ կարող եմ բերել, իրենք իրավունք չունեն խոսել որևէ ազատությունից, որովհետև ինչ խոստացել են, արել են դրա հակառակը:

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե մարդիկ 50 տոկոսով ավելի լավ են ապրում, բայց այսօր աղքատության ցուցիչը մեզանում 23 տոկոսից ավելի է՝ ըստ իրենց վիճակագրական տվյալների, իսկ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում աճել է աղքատ երեխաների թիվը, որոնք սոված են քնում: Տարեց մարդիկ չգիտեն, թե ինչպես վճարեն խայտառակ թվերի հասած գույքահարկը, աղբահանության վճարը, ես դեռ խոսում եմ սոցիալական բլոկից, էլ չեմ խոսում այն հանցագործությունների մասին, որ արել են Արցախի նկատմամբ: 

– Տիկի՛ն Զոհրաբյան, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե մարդիկ հիմա ավելի լավ են ապրում, բայց զուգահեռ կան հակառակը փաստող տվյալներ, այդ դեպքում Փաշինյանն ի՞նչ նպատակով է հայտարարում, թե հիմա Հայաստանում կյանք ավելի է լավացել:

– Իրենք շատ լավ յուրացրել են Գեբելսի հայտնի տեսությունը՝ սուտը, որ կրկնվում է հազար անգամ, հասարակության ինչ-որ մի խավի մոտ կարող է ճշմարտության էյֆորիկ տպավորություն թողնել, բայց նա չի հասկանում, որ իր գեբելսյան ֆռիկների ամորտիզացիոն ժամկետն այլևս անցել է, ինչ էլ ասի, նույնիսկ իր սակավաթիվ մնացած էլեկտորատի վրա դա չի ազդում: 

Նման գնաճ չի եղել որևէ ժամանակ, բոլոր վիճակագրական տվյալներով, այդ թվում՝ ՄԱԿ-ի, այդ թվում՝ Ամերիկյան հանրապետական ինստիտուտի, Երևանը համարվել է աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը: Առաջիկայում ես սուպերմարկետներից մեկից ուղիղ եթերով ցույց եմ տալու, թե մեկ տարվա ընթացքում բոլոր ֆիրմայի կաթնամթերքները ինչպես են 70-100 տոկոսով թանկացել: 

Ինքն ասում է, հույս ունենալով, թե կգտնվեն մարդիկ, որ կհավատան, բայց իր գեբելսյան ստերի ամորտիզացիոն բոլոր հնարավոր ժամկետներն սպառվել են: Ինքը մտածում է, թե էլ ինչ օվերտոնի պատուհան բացի, բայց, կրկնում եմ, երբ ղեկավարը դիմում է նմանատիպ բռնապետական գործիքների, իր վերջի սկիզբը, այն էլ շատ մեծ լոնքերով, այլևս դրված է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Երբ ղեկավարը դիմում է նմանատիպ բռնապետական գործիքների, իր վերջի սկիզբն այլևս դրված է. Նաիրա Զոհրաբյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus