Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Առնվազն մի քանի ամիս կանխատեսելի է, որ պատերազմը կշարունակվի, եթե երկու երկրի ներսում էական քաղաքական փոփոխություններ չլինեն. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները որևէ համաձայնության չեն եկել, ինչո՞ւ չի հաջողվում համաձայնության գալ:

– Կողմերն այս պահին չեն ցանկանում վերջնական խաղաղություն հաստատել, այսինքն՝ մարտի դաշտում ու դիվանագիտական սեղանին եղած իրողությունները կողմերից որևէ մեկի շահերից լիարժեք չեն բխում, ու նրանցից յուրաքանչյուրը տեսնում է իր դիրքերը բարելավելու հնարավորություն, սա է պատճառը, որ կողմերը չեն գնում վերջնական լուծման: 

Ռուսաստանի պարագայում տեսնում ենք նախկին կարծր դիրքորոշման պահպանում, որի հետևանք է նաև Ուկրաինայի կողմից անցյալ շաբաթվա վերջին իրականացված հատուկ ռազմական գործողությունը, որն ինչպես ռազմական տեսանկյունից, այնպես էլ հեղինակության առումով շատ լուրջ հարված էր Ռուսաստանին: 

Մարտի դաշտում կողմերից յուրաքանչյուրի հնարավորությունները բնականաբար ազդել են նաև դիվանագիտական սեղանի շուրջ կողմերի դիրքավորման վրա, հիմնական պատճառը սա է: Միևնույն ժամանակ կողմերը փորձում են, այնուամենայնիվ, պահպանել բանակցային գործընթացը, ու այդ գործընթացում անհաջողությունները կողմերից յուրաքանչյուրը փորձում է պայմանավորել մյուսի կարծր ու անզիջում դիրքորոշմամբ: 

– Կողմերից յուրաքանչյուրը որպես իր համար ցանկալի արդյունք ի՞նչ ակնկալիք ունի այս հակամարտությունից:

– Բնականաբար իր առավելագույն պահանջների իրականացում, ինչն այս պահին իրատեսական չէ, օրինակ՝ նույն Ուկրաինան ցանկանում է գոնե 2013-14-ին կորցրած տարածքների ամբողջական վերադարձ՝ Ղրիմից բացի: Ուկրաինան Ղրիմի հարցում գուցե գնա որոշակի փոխզիջման, բայց Ռուսաստանի գրաված այլ տարածքների վերադարձն ուղղակի անհրաժեշտություն է Զելենսկիի վարչակազմի համար, որը ևս այս պահին անիրատեսական է, նրանք ինչ-որ ժամանակի վրա են խաղում: 

Ռուսաստանի պարագայում էլ, բնականաբար, եղած տարածքային ձեռքբերումների ամրագրումը՝ որպես սեփական տարածքի մաս, Ուկրաինայում իշխանության փոփոխություն ու Արևմուտքից հավաստիացում, որ ՆԱՏՕ-ն չի ծավալվելու դեպի Արևելք, ինչպես նաև պատժամիջոցների չեղարկում, որը ևս այս պահին ինձ թվում է անիրատեսական: 

Անիրատեսական է, բայց կողմերից յուրաքանչյուրը տեսնում է իր առավելագույն ակնկալիքների գոնե մեծ մասին հասնելու հնարավորություն, սրանով է պայմանավորված նրանց ապակառուցողականությունը: 

– Այսինքն՝ մոտ ապագայում պատերազմի դադար հնարավո՞ր չէ, պարո՛ն Պետրոսյան:

– Մեծ հաշվով՝ այո՛, առնվազն մի քանի ամիս կանխատեսելի է, որ պատերազմը կշարունակվի, եթե երկու երկրի ներսում էական քաղաքական փոփոխություններ չլինեն, Ռուսաստանի պարագայում դա այս պահին քիչ հավանական է, իսկ Ուկրաինայում մի քիչ դժվար է ասել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Առնվազն մի քանի ամիս կանխատեսելի է, որ պատերազմը կշարունակվի, եթե երկու երկրի ներսում էական քաղաքական փոփոխություններ չլինեն. Արմեն Պետրոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus