Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եկեղեցու դեմ այս արշավը շատ լավ հաշվարկված է և ունի մի քանի նպատակ. Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը 

– Տիկի՛ն Սամսոնյան, Մայր Աթոռը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պատասխան Եկեղեցու ու հոգևորականների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գրառումների, ոմանք ողջունեցին այդ հայտարարությունը, ոմանք էլ՝ ընդհակառակը, ասացին, որ հայտարարությամբ ու կոչով այս իշխանությանը հնարավոր չէ ինչ-որ բան հասկացնել: Դուք ի՞նչ կարծիք ունեք տարածած հայտարարության վերաբերյալ:

– Եթե նայում ենք ազդեցիկության տեսանկյունից, ապա պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի երկու նախադասությունից բաղկացած տեքստը շատ ավելի է տարածվել ու ավելի ազդեցիկ էր, քան Մայր Աթոռի տարածած հայտարարությունը: Բայց պետք է նկատի ունենալ, որ Մայր Աթոռն իրեն թույլ չի տա Նիկոլ Փաշինյանի հետ մտնել նույնաբովանդակ դիսկուրսի մեջ, այս հայտարարությունը շատ ավելի զուսպ էր ու բնորոշ էր Եկեղեցուն: 

Բնականաբար, մենք ավելի սուր խոսք ենք սպասում, բայց այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ արդյունք կտա դա: Ենթադրենք, Մայր Աթոռը հասնում է ծայրահեղության ու նույնիսկ նզովում կամ բանադրում է վարչապետին, բայց դա ի՞նչ արդյունք կտա, արդյոք ավելի չի՞ ուժեղացնի Նիկոլ Փաշինյանի արշավը Եկեղեցու դեմ ու ավելի շատ չի՞ օգնի հասնելու այն նպատակին, որին փորձում է հասնել: 

Մայր Աթոռը հիմա մեկ անելիք ունի՝ փորձել հնարավորինս լուծել Եկեղեցու ներքին պառակտման հարցը, որպեսզի միասնական լինի, որովհետև Եկեղեցու դեմ այս արշավը շատ լավ հաշվարկված է և ունի մի քանի նպատակ: Փաշինյանի այս արշավը հաջորդեց Շվեյցարիայում տեղի ունեցած համաժողովին, որը հրավիրվել էր մեր կաթողիկոսի ջանքերով, ու քննարկվում էր Արցախի հոգևոր ժառանգության պահպանության հարցը: 

Այս պահին Ադրբեջանը ամբողջ աշխարհում՝ դիվանագիտական մակարդակով իրականացնում է ղարաբաղյան հարցի cleaning` մաքրության արշավ, այսինքն՝ փորձում է այդ հարցը բոլոր մակարդակներով հնարավորինս ջնջել ու հանել օրակարգից: Մեր իշխանությունը դրան աջակցում է, այսինքն՝ այս հարցում Հայաստանի իշխանության ու Ադրբեջանի շահերը համընկնում են, ու այս արշավը նպատակ ունի հեղինակազրկել Եկեղեցուն, որպեսզի այդ ձայնը լռեցվի: 

Մյուս նպատակը՝ հեղինակազրկել Եկեղեցին որպես ինստիտուտ, երբ ասում եմ, որ պետք է միասնականությունը ապահովի, դա ասում եմ նրա համար, որովհետև փորձում են պառակտել Եկեղեցին, որովհետև այսօր Հայաստանում ազգային բոլոր ինստիտուտների ապամոնտաժման խորքային գործընթացներ են գնում, իսկ Եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց է, այլ նաև ազգային ինստիտուտ է և հեղինակություն է վայելում ոչ միայն ներսում, այլ նաև դրսում: Այսինքն՝ այդ կառույցը պետք է ապամոնտաժվի, ու դա պետք է անել հեղինակազրկելու միջոցով: 

Մյուս նպատակը, որ Փաշինյանը հարձակվել է Եկեղեցու վրա, այն է, որ մարդիկ շատ են սկսել խոսել այս իշխանության ձախողումների մասին, մարդկանց կյանքը օր օրի սոցիալապես բարդանում է, ու հիմա Փաշինյանին պետք է, որ մարդիկ այդ թեմայով չխոսեն, ու նրանց պետք է ուրիշ ծամոն տալ, որը լինի շոկային, սկանդալային, մարդիկ պետք է սկսեն քննարկել հոգևորականների սեռական ու բարոյական կյանքը: 

Եթե Եկեղեցին հիմա մտնի սուր հակամարտության մեջ իշխանության հետ, ինչ-որ չափով գուցե պարտություն կրի, որովհետև այն բառամթերքը, որով հարձակվում են Եկեղեցու վրա, այդ դաշտում Եկեղեցին չի կարող Փաշինյանին հաղթել: Եկեղեցին կարող է հաղթել, եթե ցույց տա, որ ինքն ուժեղ է ու կարող է պաշտպանել իր հեղինակությունը: 

Պետք է նաև նշեմ, որ այս ամբողջ հոգևոր սնանկության մեջ մեղավոր է Եկեղեցին, սա Եկեղեցու բացթողումն է, հիմա Եկեղեցին այս հարձակումը պետք է ընդունի որպես մարտահրավեր ու հասկանա, որ իրենց մոտ ևս պետք է լինեն վերանայումներ, որպեսզի որպես ինստիտուտ կարողանա իրեն պաշտպանել:

– Փաշինյանն այսօր ևս գրառում է արել՝ Ամենայն Հայոց հայրապետի զավակ  ունենալ-չունենալու վերաբերյալ: Որքա՞ն է Նիկոլ Փաշինյանը շարունակելու այս թեման, ձեր ասած այդ նոր ծամոնը մինչև ե՞րբ է մատակարարելու հանրությանը:

– Այս արշավը երկար է շարունակվելու. Հասկանո՞ւմ եք, այս մարդիկ սեփական թիմակիցների անձնական չատերն են կարդում կուսակցության նիստերին, այսինքն՝ այս մարդիկ որևէ բարոյական սահման չեն ճանաչում, կարմիր գծեր չունեն, չեմ բացառում, որ վաղը ինչ-որ տեսանյութեր կհրապարակեն, ինչ-որ պատմություններ կպատմեն հոգևորականների մասին: 

Եկեղեցու հարցերը Եկեղեցունն են, որևէ մեկն իրավունք չունի խառնվելու այդ հարցերին, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանին պետք է մեկը, որին «փչացնելով» ինքն ուժեղանա, եթե ուշադիր լինեք՝ Փաշինյանի ամբողջ քաղաքական կյանքը կառուցվել է ինչ-որ մեկին «փչացնելու» հաշվին ուժեղանալով, ու քանի որ հիմա Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն այդ մասով իրեն բավարար էներգիա չեն տալիս, ինքը սլաքն ուղղել է Եկեղեցու դեմ, որ «փչացնի» ու ուժեղանա: 

Նա իր ընտրազանգվածի ֆոկուսը միշտ իր վրա է պահում, դրա համար էլ ոչնչի առաջ կանգ չի առնում: Եկեղեցին պետք է շատ ուժեղ, ներքին համախմբված աշխատանք տանի՝ ազգային ինստիտուտը պաշտպանելու համար, որովհետև առանձին հոգևորականի վրա հարձակումը հարձակում է ազգային ինստիտուտի վրա:

– Տիկի՛ն Սամսոնյան, աշխատելո՞ւ է այս մարտավարությունը հօգուտ Փաշինյանի:

– Նրա ընտրազանգվածի համար դեռ աշխատում է, բայց Եկեղեցու հետ նման հակամարտության մեջ մտնելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ոչ միայն պետության, այլ նաև անձնապես Փաշինյանի համար: Պատմության մեջ էլի են եղել նմանատիպ դեպքեր, երբ ինչ-որ անձինք դուրս են եկել Եեկեղեցու դեմ, թե ով է հաղթել՝ պատմությունը ցույց է տվել, ցույց կտա նաև այս անգամ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եկեղեցու դեմ այս արշավը շատ լավ հաշվարկված է և ունի մի քանի նպատակ. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus