Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սյունիքն ուշադրության կենտրոնում է, հյուպատոսի գրասենյակը նաև անվտանգության դեմոնստրացիա է Ֆրանսիայի կողմից. Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, հունիսի 2-ին Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը, ի՞նչ կարող է տալ այն Սյունիքին մասնավորապես, եթե նկատի ունենանք, որ անվտանգային խնդրի առաջ է կանգնած նաև հենց Սյունիքի մարզը:

– Այս փաստին շատ դրական եմ վերաբերվում, ողջունելի քայլ է, սա ևս մեկ ցուցիչ է, որ Ֆրանսիան մեր բարեկամ, եղբայրական երկրից վերածվում է նաև մեր դաշնակցային հարաբերություններում դիտարկվող երկրի, թեև ռազմաստրատեգիական որոշակի համագործակցության եզրեր արդեն իսկ կան: 

Հստակեցնեմ, սա դեռևս չի նշանակում, որ ֆրանսիական զինուժը մի օր հանուն Հայաստանի կռվելու է, բնավ, խոսքն այն մասին է, որ սա ևս մեկ ցուցիչ ու դեմոնստրացիա է, որ, այո՛, Սյունիքն ուշադրության կենտրոնում է, որպես այդպիսին նաև անվտանգության դեմոնստրացիա է Ֆրանսիայի կողմից, որ Սյունիքը պետք է լինի անձեռնմխելի, որ այն իրենց վերահսկողության և ուշադրության կենտրոնում է: 

Եթե դիվանագիտական բառամթերքով ասեմ, ապա այն տարածքը, որտեղ կա դիվանագիտական ներկայացուցչություն, դիտարկվում է որպես ամենաբարձր կերպով դիվանագիտական օժանդակություն ստացող հատված, ու այդ տարածքի վրա հարձակումը տվյալ դեպքում համարվում է Ֆրանսիայի վրա հարձակում, եթե խոսքը հյուպատոսարանի մասին է: 

Սա նշանակում է, որ Ֆրանսիան պաշտոնապես գտնվում է Սյունիքում, այս համատեքստում, մենք, կարծում եմ, շուտով կտեսնենք խանդի տեսարաններ, ադրբեջանական, թուրքական աղբյուրներն ակնարկում էին այդ մասին, բայց ես կարծում եմ, որ հիմա այդ կապակցությամբ կարող են սադրանքներ տեղի ունենալ: 

– Ռուսական կողմի արձագանքն ինչպիսի՞ն կլինի, խոսվեց, որ Ռուսաստանի հյուպատոսության գրասենյակ ևս պետք է բացվեր, բայց դեռ չի բացվել:

– Կապանում բացվեց Իրանի, իսկ Գորիսում՝ Ֆրանսիայի հյուպատոսությունը, իսկ Ռուսաստանինը դեռ ձգձգվում է, սա ռուսական կողմում էլ կարող է որոշակի խանդի տեսարաններ առաջացնել, ու նույնիսկ չի բացառվում, որ գնահատականներ հնչեցվեն, թե գործընթացն արհեստականորեն ձգձգվում է: Եթե շատ ուզենային, ու դա երկկողմ աշխատանքի արդյունք լիներ, ապա հյուպատոսարանի բացումը վատագույն դեպքում շաբաթների հարց է: Այսինքն՝ պետք է հասկանանք, թե ինչն խնդիրը, որ Ռուսաստանի հյուպատոսարանը դեռ բաց չէ: 

– Ձեր գնահատմամբ՝ որո՞նք են պատճառները:

– Ճգնաժամը, որ առկա է, իհարկե կառավարելի ճգնաժամ է, հայ-ռուսական հարաբերություններում, կարծում եմ նաև, որ կա ներքին համաձայնություն, որ հյուպատոսարանի բացումը այդքան հապճեպ չէ: Հյուպատոսության բացումը նաև պարտավորություններ է առաջացնում, ու հարց է առաջանում՝ արդյոք Ռուսաստանը կցանկանա՞ նման պատասխանատվություն ստանձնել: 

– Պարո՛ն Կարապետյան, խոսեցիք հնարավոր սադրանքների մասին, ըստ ձեզ՝ դրանք ի՞նչ տեսքով են լինելու, ու որքա՞ն է դրանց հավանականությունը:

– Երբեք չեմ բացառել թե՛ տեղային, թե՛ լայնածավալ պատերազմը, ավելի քան վստահ եմ, որ լինելու են սադրանքներ, օրեր առաջ Խնածախում ևս կրակում էին քաղաքացիական օբյեկտների ու գյուղերի վրա, սա միշտ էլ լինելու է՝ մինչև կանաչ լույս ստանան, եթե դիվանագիտության ու ճնշումների ճանապարհով չստանան այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Սյունիքի էքսպանսիան միշտ առկա է:

– Կանաչ լույս ստանալու հավանականությունը որքա՞ն է՝ գոնե այսօրվա իրողություններից ելնելով:

– Կարծում եմ, որ այսօր զսպող դերակատարություն ունեն աշխարհաքաղաքական կենտրոնները, հատկապես Սյունիքի մասով դեռևս չեն տալիս այդ կանաչ լույսը, ու, դատելով Էրդողանի հայտարարությունից, տպավորություն է, որ միակ կարմիր լույս տվողը Իրանն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Սյունիքն ուշադրության կենտրոնում է, հյուպատոսի գրասենյակը նաև անվտանգության դեմոնստրացիա է Ֆրանսիայի կողմից. Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus