Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձավ «վարչապետի հրահրած հակաեկեղեցական ամոթալի արշավին»
Գերագույն հոգևոր խորհուրդը (ԳՀԽ) այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի ունեցած ժողովին անդրադարձել է, ինչպես իրենք են ձևակերպել, «վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին»:
Այդ կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով՝ «Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով...