«Հայհոյանքին հայհոյանքով ենք պատասխանում, սա էլ կրթվելու ձև է». Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը «բացատրեցին» իրենց բառապաշարը
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժումն այսօր Վանաձորում էր: Մշակույթի պալատի ավելի քան 500 տեղերը զբաղված էին:
Այս հանդիպումներից առաջ նախապես բոլորը ստուգվում են մետաղաորսիչ սարքով, հանձնում բոլոր տեսանկարահանող սարքերն ու նաև հեռախոսները: Իսկ տեսանյութերի պատառիկները՝ հիմնականում առանց բովանդակային մանրամասների, տարածում են բացառապես վարչապետն ու իր կինը:
Դրսում ու ներսում «Ազատության» հարցումներից պարզ դարձավ, որ մասնակիցների մեծ մասը կրթության ոլորտի...